Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի սպան մահացել է «դժբախտ պատահարի» հետևանքով


Ադրբեջանի բանակի զորահանդես Բաքվում, արխիվ
Ադրբեջանի բանակի զորահանդես Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում մահացել է լեյտենանտ Վյուսալ Ղուրբանովը:

APA լրատվական գործակալության հավաստմամբ՝ սպայի մահվան պատճառ է դարձել «դժբախտ պատահարը», որը չի մանրամասնվում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկատվությունը:

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում:

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին հաղորդել էին «տաբելային զենքից արձակված կրակոցի» հետևանքով «արևմտյան տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկում» զինվորի զոհվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG