Միացյալ Նահանգները ողջունել է Գազայի հատվածում Իսրայելի ու «Համաս»-ի միջև հրադադարի հաստատման Եգիպտոսի առաջարկը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ծրագրել է այսօր Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու հրադադարի առաջարկը։
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասն էլ, իր հերթին, ողջունել է հրադադար հաստատելու առաջարկը։
Գազայի հատվածում Իսրայելի զինուժի ռմբահարումներից առնվազն 180 պաղեստինցի է զոհվել, որոնց գերակշիռ մասը՝ քաղաքացիական անձինք։