Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իրենց զինուժին պատկանող Ан-26 ռազմական ինքնաթիռը երեկ ոչնչացվել է հավանաբար Ռուսաստանի տարածքից արձակված հրթիռով։
Ինքնաթիռը թռչելիս է եղել 6500 մետր բարձրության վրա, իսկ անջատողականները չունեն այդպիսի զենք, որը հնարավորություն կտար խոցել ինքնաթիռը այդ բարձրության վրա, պարզաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել երկրի անվտանգության մարմինների հետ, ասելով, որ հաստատվել է ռուս սպաների մասնակցությունը անջատողականների պայքարին։
Պորոշենկոն անհրաժեշտ է համարել մարտավարական փոփոխությունների իրականացումը՝ ուժեղացնելու համար սահմանի և դրա շուրջ ապրող մարդկանց պաշտպանությունը։