Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին, որին ներկա էին շուրջ 80 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, որպես Առաջին աշխարհամարտում ներգրավված երկրի ներկայացուցիչներ` շքերթին մասնակցել են նաև Հայաստանի Զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները։
Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառումները տևելու են մինչև նոյեմբերի 11-ը` Կամպիենի հրադադարի ստորագրման օրը։