Ուկրաինայի նախագահը Եվրամիությանը հորդորել է գնահատական տալ Ռուսաստանի հետ սահմանին ծանր հրետանու առկայությանը և ռուսական զինուժի սանձազերծած պատերազմական գործողություններին:
Պետրո Պորոշենկոն պահանջել է նաև ազատել Ռուսաստանում գերեվարված ու ձերբակալված ուկրաինացիներին:
Ուկրաինայում ռուսամետ ապստամբները անցած գիշեր գրավել են Լուգանսկի օդանավակայանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանի տարածքում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել: