Մատչելիության հղումներ

Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ


Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են արդեն ցամաքային գործողությունների պաշտոնական մեկնարկի մասին։ Գազայի հատվածում արդեն վեցերորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 200-ի։

Իսրայելը մեղադրում է պաղեստինցի գրոհայիններին՝ Գազայի հատվածից հրթիռներ արձակելու համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել ռազմական գործողությունները, մինչև գրոհայինները չդադարեցնեն հրթիռակոծումը Գազայից։ Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ի գրոհայինները ևս բացառել են ռազմական գործողությունների դադարեցումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG