Մատչելիության հղումներ

Եզրափակիչում կպայքարեն Գերմանիան և Արգենտինան


Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսի, Բրազիլիա, հունիս, 2014թ.
Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսի, Բրազիլիա, հունիս, 2014թ.

Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում չորեքշաբթի օրը հանդիպեցին Հոլանդիայի և Արգենտինայի հավաքականները։

Ի տարբերություն գոլառատ առաջին եզրափակիչ հանդիպման (Գերմանիա - Բրազիլիա՝ 7։1), արգենտինացիների և հոլանդացիների խաղն անցավ չափազանց լարված պայքարում։ Խաղի հիմնական ժամանակը և լրացուցիչ կես ժամն արդյունք չտվեցին։ 11-մետրանոց հարվածներով հաղթեցին արգենտինացիները` 4։2 հաշվով։

Այսպիսով, առաջիկա շաբաթ օրը երրորդ տեղի համար կպայքարեն Բրազիլիան և Նիդերլանդները, իսկ կիրակի օրը Ոսկե գավաթի համար կմրցեն Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։

Այդ ընտրանիները ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում երկու անգամ հանդիպել են եզրափակիչներում` 1986 թվականին հաղթել են արգենտինացիները, իսկ1990-ին՝ գերմանացիները։

Գերմանիայի հավաքականը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է երեք, Արգենտինայի հավաքականը՝ երկու անգամ։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG