Մատչելիության հղումներ

Հալեպի Նոր Գյուղ թաղամասում կրկին վիրավորներ կան


Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկը ռմբակածությունից հետո, արխիվ
Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկը ռմբակածությունից հետո, արխիվ

Երեկ երեկոյան Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ապստամբ զինյալների կողմից կրկին գազի բալոններ են պայթեցվել, ինչի հետևանքով չորս հայ է վիրավորվել՝ Արփի և Գոհար Կույումջանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը իր ֆեյսբուքյան էջում:

Աղբյուրը նշում է, որ պայթյունները տեղի են ունեցել հիմնականում Նոր Գյուղի օդային զինուժի կենտրոնի տարածքում և «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանին կից։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նոր Գյուղում պայթյունների պատճառով երեք հայ էր վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG