ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կոստանյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր: