Ռուսաստանը հինգ տարով արգելել է Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկին թերակղզի մուտք գործել:
Ղրիմի ներկայիս առաջնորդ, ռուսամետ Սերգեյ Աքսյոնովը լրագրողներին ասել է, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարովին արգելվել է մտնել «ռուսական տարածք», քանի որ նրա գործողությունները կարող են «միջէթնիկ ատելություն սերմանել»:
Չուբարովին հուլիսի 5-ին արգելել են մտնել Ղրիմ և պաշտոնական փաստաթուղթ են տրամադրել այն մասին, որ մինչև 2019 թվականը չի կարող մուտք գործել ռուսական տարածք:
Ղրիմի թաթարների առաջնորդը սա որակել է որպես «Ղրիմում տեղի ունեցող հսկայական անարդարության փոքր մաս»: