Մատչելիության հղումներ

Զինված անջատականները դուրս են եկել Սլավյանսկից


Ուկրաինա - Մարտերի հետևանքները Սլավյանսկ քաղաքում, հունիս, 2014թ․
Ուկրաինա - Մարտերի հետևանքները Սլավյանսկ քաղաքում, հունիս, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանձնարարել է Սլավյանսկում (Սլովյանսկ) բարձրացնել Ուկրաինայի պետական դրոշը: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ավելի վաղ հայտարարել էր, որ զինված անջատողականները դուրս են եկել քաղաքից:

Ականատեսների վկայություններով՝ Սլավյանսկից Կրամատորսկի ուղղությամբ ռազմական 50 մեքենա է շարժվել:

Վերջին շրջանում ուկրաինական զորքերը շրջափակել էին Սլավյանսկը:

Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն նախագահին զեկուցել է, որ անցած գիշեր ուկրաինական զորքերը կրակ բացելով անջատականների ռազմական շարասյան վրա՝ մեկ տանկ են խփել և չորս մարտական մեքենա:

Լուգանսկի անջատականները, իրենց հերթին, հաղորդում են, որ անցած մեկ օրվա զինված բախումների արդյունքում 13 մարդ է վիրավորվել, բոլորը տեղափոխվել են Լուգանսկի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG