Մատչելիության հղումներ

Եռօրյա բանակցություններ ուկրաինական ճգնաժամի հարցով


Գերմանիա - Ձախից՝ աջ․ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսը, Պավլո Կլիմկինը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը Բեռլինում, 2-ը հուլիսի, 2014թ․
Գերմանիա - Ձախից՝ աջ․ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսը, Պավլո Կլիմկինը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը Բեռլինում, 2-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները երեկ Բեռլինում պայմանավորվել են եռօրյա բանակցություններ վարել ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ:

Պարզ է, որ կա պարտավորություն հրադադարի համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է հանդիպեն ԵԱՀԿ-ի հետ հուլիսի 5-ից ոչ ուշ, նշված է չորս արտգործնախարարների համատեղ հայտարարությունում:

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում պատերազմական գործողությունների կապակցությամբ: Մասնավորապես, Կիևը հայտարարում է, որ դրանց հետևանքով 200 զինվորական է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG