Մատչելիության հղումներ

Մեղադրողը 22 տարի պահանջեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար


Մեղադրողը 22 տարի պահանջեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Մեղադրող կողմը այսօր դատարանին միջնորդեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին դատապարտել 22 տարվա ազատազրկման:

Վահե Ղուկասյանին, ըստ քրեական գործի, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, ով հայտնի է Քավոր Հարութ անունով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:

Քավոր Հարութն ու Շեկոն ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավորներից են: Իսկ Ղուկասյանների ու Գրիգորյանների միջև հարաբերությունները սրվեցին 2008 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ պատգամավորը դարձավ Ղուկասյանի մրցակիցը քաղաքապետի աթոռի համար:

Այս երեք հոդվածներով մեղադրողի պահանջած պատժաչափը կազմեց 26 տարի, հանրագումարում դատախազը դատարանից վերջնական պահանջեց 22 տարի:

Դահլիճն ու ամբաստանյալն անմիջապես արձագանքեցին մեղադրողի պահանջած պատժաչափին: Վահե Ղուկասյանը մեղադրողներին «սատանաներ» անվանեց։

Դահլիճում գնալով իրավիճակն ավելի լարվեց: Վահե Ղուկասյանը, չսպասելով դատական նիստի ավարտին, հեռացավ դահլիճից։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 11-ին, որի ընթացքում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG