Մատչելիության հղումներ

«Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ Հայաստանի պատմության մեջ»․ Ջորկաեֆ


Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում հերթական գոլը խփելուց հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում հերթական գոլը խփելուց հետո, արխիվ

Գերմանական «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է Հայաստանի պատմության մեջ: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի հավաքականի և իտալական «Ինտեր» ակումբի նախկին կիսապաշտպան հայազգի Յուրի Ջորկաեֆը:

«Հայաստանի հավաքականը առաջադիմում է: Հիշեք 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ջորկաեֆը:

«Հոյակապ է Մխիթարյանը, որին ես համարում եմ լավագույն ֆուտբոլիստը հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նա դեռ շատ ջահել է, բայց ցույց է տալիս հասուն, խելացի խաղ», - հայտարարել է նախկին ֆուտբոլային աստղը:

Ջորկաեֆը նշել է նաև, որ իրեն կարելի է համարել Հայաստանի հավաքականի երկրպագու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG