Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ ՀԾԿՀ հանձնաժողովի շենքի մոտ


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները այսօր փորձեցին տասը հոգով մտնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենք ու մասնակցել տվյալ հարցի քննարկմանը, սակայն նրանց արգելեցին։

Շուրջ երկու ժամ տևած բանակցություններից հետո ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավարը թույլ տվեց հանձնաժողովի նիստին մասնակցել քաղաքացիներից միայն երկուսին՝ պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա։

Ի նշան բողոքի՝ դրսում հավաքված քաղաքացիները նստեցին Սարյան փողոցի երթևեկելի հատվածում ու փակեցին ճանապարհը։ Ոստիկանները փորձեցին մի քանիսին բերման ենթարկել, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ այսօր ոչ մեկին բաժին չեն տանելու։ Քաղաքացիներին ոստիկանները ուժով մոտեցրին մայթին։

Այժմ Սարյան փողոցը շրջապատված է ոստիկաններով, քաղաքացիները կանգնած են մայթեզրերին, երթևեկելի հատվածը բաց է։

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG