Ֆրանսիական BNP Pariba բանկը տուգանվել է ռեկորդային 8.9 միլիարդ դոլարով՝ Իրանի, Սուդանի և այլ երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու համար:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը երեկ հայտարարել է, որ ֆրանսիական բանկը գիտակցաբար թաքցրել է Իրանի, Սուդանի, Մյանմայի և Կուբայի հետ իրականացրած հազարավոր գործարքներ, որոնցով օգնել են ահաբեկչության ու մարդու իրավունքների ոտնահարման համար պատժամիջոցների ենթարկված այդ երկրներին: