Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն մեղադրել է «Համաս» իսլամիստական շարժման գրոհայիններին իսրայելցի երեք դեռահասների սպանության համար:
Երեկ Իսրայելի զինուժը հաղորդել է, որ գտել է հունիսի 12-ին անհետացած երեք դեռահասների դիերը:
Նաթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ դեռահասներին առևանգել և սառնասրտորեն սպանել են գազանները՝ մարդկային կերպարանքով, և որ «Համաս»-ը դրա համար պետք է պատասխան տա:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դատապարտել է անմեղ պատանիների նկատմամբ ահաբեկչությունը՝ միևնույն ժամանակ զսպվածության կոչ անելով կողմերին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն էլ սպանությունը որակել է խաղաղության հակառակորդների սարսափելի արարք: