Սպասվում է, որ այսօր Իրաքի նոր խորհրդարանը կանցկացնի առաջին նիստը: Խորհրդարանը պետք է նոր խոսնակ, երկրի վարչապետ և նախագահ ընտրի:
Չնայած իր հասցեին հնչող քննադատություններին՝ գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքին ցանկանում է պաշտոնավարել երրորդ ժամկետով: