Մատչելիության հղումներ

Փոստանջյանը յուրովի է շնորհավորում Սարգսյանին


Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարը, որի բացիկը Սերժ Սարգսյանին հղել է Զարուհի Փոստանջյանը
Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարը, որի բացիկը Սերժ Սարգսյանին հղել է Զարուհի Փոստանջյանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ յուրովի շնորհավորանք է հղել:

Փոստանջյանը գրում է․ - «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից և գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի։ Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ իրենց տարեդարձի օրը արժանանան բարի գնահատականի, սակայն Ձեր դեպքում բարին կամ մահացել է կամ բախվելով հավատի կորստին՝ բռնել է արտագաղթի ճանապարհը, որն էլ իր հերթին հանգեցրել է ողբերգության»։

«Ձեր 60 տարիների առնվազն վերջին 7 տարվա գնահատականը Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարում պատկերված իրողությունն է, որը լիովին համապատասխանում է այսօրվա հայ ժողովրդի և հայ ընտանիքի ողբերգությանը։ Ընտանիքի անդամները չեն նայում միմյանց դեմքին, նրանք կանգ են առել ծովեզրին, դողում են, բայց չեն տաքացնում միմյանց, այլ փորձում են տաքանալ միայնակ։ Ցավի ու վշտի տեսարան։ Ձեր տարեդարձի առթիվ, իբրև ընծա, ընդունեք Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարի բացիկը», - նախագահին գրել է ընդդիմադիր գործիչը՝ մաղթելով «իշխանազրկում, քրեական հետապնդում և դատապարտում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG