Մատչելիության հղումներ

Կրասնոդարի երկրամասում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք հայ է մահացել


Թռչող ուղղաթիռ, արխիվ
Թռչող ուղղաթիռ, արխիվ

Անցած շաբաթ օրը ժամը 20-ին Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչ քաղաքից Սոչի ուղևորվող Robinson ուղղաթիռը վթարի է ենթարկվել:

Ռուսաստանի հարավային տրանսպորտային դատախազության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռի 52-ամյա օդաչու Ա․Ի․ Գոնչարենկոն, ուղևորներ՝ 45-ամյա Ս․Վ․ Ելուգյանը, 23-ամյա Ա․Ս․ Ելուգյանը և 14-ամյա Ե․Ս․ Ելուգյանը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են զոհվածներից երեքի անունները՝ Անդրեյ Գոնչարենկո, Սամվել Ելուգյան և նրա դուստր Ալինա Ելուգյան: Նշվում է նաև, որ ուղղաթիռը մասնավոր էր և կոմերցիոն թռիչք էր իրականացնում:

ՆՏՎ հեռուստաընկերության վկայությամբ՝ Սամվել Ելուգյանը Սոչիից գործարար էր, նրա նկատմամբ 2011 թվականին մահափորձ էր իրականացվել՝ ավտոմեքենայի մեջ նռնակ էին նետել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG