Մատչելիության հղումներ

Քառորդ եզրափակիչ․ Նիդերլանդներ - Կոստա Ռիկա


Բրազիլիա - Դրվագ Նիդերլանդներ - Մեքսիկա հանդիպումից, 29-ը հունիսի, 2014թ․
Բրազիլիա - Դրվագ Նիդերլանդներ - Մեքսիկա հանդիպումից, 29-ը հունիսի, 2014թ․

Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 5-ին կհանդիպեն Նիդերլանդների և Կոստա Ռիկայի հավաքականները:

Նախօրեն 1/8 եզրափակիչի հանդիպմանը հոլանդացիները դժվարին պայքարում 2:1 հաշվով առավելության հասան մեքսիկացիների նկատմամբ: 48-րդ րոպեին հաշիվը բացեց Մեքսիկայի թիմը, Նիդերլանդները 88-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին 11-մետրանոցը հաջող իրացնելով հաղթանակ կորզեց:

Կոստա Ռիկայի և Հունաստանի հավաքականների հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Կոստա Ռիկան խփեց առաջին գնդակը խաղի 52-րդ րոպեին,, սակայն հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին Հունաստանը հավասարեցրեց հաշիվը, լրացուցիչ 30 րոպեներին գոլ չգրանցվեց, իսկ խաղավերջյա 11-մետրանոցներն իրացնելիս ավելի դիպուկ գտնվեցին կոստառիկացիները՝ հինգ գնդակ ուղարկելով հույների դարպասը և սեփականը ընդունելով երեքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG