Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. Լավ է միանալ ուշ, քան՝ երբեք


Հովիկ Աբրահամյան. «Տիգրան Սարգսյանը հոգով-սրտով մեզ հետ է»
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

Հայաստանի Եվրասիական միությանը միանալու հարցը պարզ կլինի հուլիսի 3-ին։

Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առայժմ պարզ չէ, թե երբ է ի վերջո Հայաստանը միանալու Եվրասիական միությանը՝ դեռ քննարկվող հարցեր կան:

«Դե գործընթացներ են, որ քննարկվելու են, դե գիտեք, կային նաև որոշ որոշումներ, ուղղություններ, որ պետք է քննարկվեին, բայց հուլիսի 3-ի հանդիպումից պարզ կլինի։ Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ այդ գործընթացը կայանալու է։ Կկայանա, ժամկետի առումով կարող են լինել փոփոխություններ», - ասաց վարչապետն ու ավելացրեց․ - «Լավ է ուշ, քան՝ երբեք»:

Անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակվելուն, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ուրախ է և նրան բեղմնավոր աշխատանք է մաղթում։

Ինչ վերաբերում է Կառավարության վերջին նիստի ընթացքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատողություն անելուն՝ Աբրահամյանն ասաց, որ իրենց հարաբերությունները լարված չեն, և ոստիկանապետը լավ է կատարում իր աշխատանքը։

Վարչապետն անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշելով, որ իրենց թիմից արձագանքներ այդ հարցազրույցին արդեն եղել են, սակայն ինքն անձամբ դեռ չի ուսումնասիրել հարցազրույցը, և եթե կարիք լինի, որ ինքն անդրադառնա դրան, ապա կանդրադառնա։

Երկրորդ նախագահի քաղաքականություն հնարավոր վերադարձի առնչությամբ Աբրահամյանն ասաց, որ դա Ռոբերտ Քոչարյանի գործն է։

«Ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է մեր երկրի զարգացմանը, մենք ուրախ ենք յուրաքանչյուր անձի մուտքը քաղաքականություն», - ասաց վարչապետը:

Քոչարյանի հնարավոր վերադարձին և ոչ իշխանական քառյակի հետ համագործակցությանը Հանրապետականի նիստից հետո անդրադարձավ նաև Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությանը այլ ուժերի համագործակցությունը չի հետաքրքրում, իրենք նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ առաջիկայում նույնպես շարունակելու են լուծել երկրի առջև ծառացած խնդիրները։

Շարմազանովն անդրադարձավ նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը՝ հայտարարելով․ - «Քաղաքական որոշումն արդեն կայացվել է, և դուք տեղյակ եք, որ Եվրասիական տնտեսական միության կոլեգիային հանձնարարվել է մինչև հուլիսի 1-ը պատրաստել փաստաթղթավորումը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի։ Այսինքն՝ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության որևէ երկիր և որևէ երկրի առաջնորդ վերապահումով չի խոսել Հայաստանի անդամակցման մասին։ Մնացել է ընդամենը երկու-երեք հարց, և այդ հարցերը տեխնիկական բնույթի են, որոնք վերաբերում են արտահանմանն ու ներմուծմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG