Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանը ազատվեց զինծառայությունից


Յուրա Մովսիսյանը Հայաստան - Բուլղարիա խաղում գրավում է մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․
Յուրա Մովսիսյանը Հայաստան - Բուլղարիա խաղում գրավում է մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող Յուրա Մովսիսյանին:

Կառավարությունը իր որոշումը հիմնավորում է ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին Հայաստանի հավաքականի կազմում Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Կառավարության մեկ տարի առաջ կայացրած որոշմամբ Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014-ի գարնանային զորակոչը: Քանի որ Մովսիսյանի 27 տարին լրանում է այս տարվա օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից, ասված է գործադիրի այսօրվա որոշման հիմնավորման մեջ:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG