ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Բրյուսելում մասնակցելու է Իրաքին նվիրված ՆԱՏՕ-ի բանակցություններին։
Պետքարտուղարը արդեն հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին։
Քերրին Բրյուսել է մեկնել Իրաքից, որտեղ հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նուրի ալ-Մալիքիի և երկրի քրդական ինքնավար մարզի ղեկավարության հետ՝ ընդգծելով, որ Իրաքը պետք է միասնական լինի: Քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին, իր հերթին, ասել էր, որ այժմ գործ ունեն նոր Իրաքի ու նոր իրականության հետ, երբ բարդ է պատկերացնել, թե ինչպես է երկիրը պահպանելու միասնականությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրաքում հունիսի սկզբից առնվազն 1075 մարդ է զոհվել հարձակումների և բռնությունների հետևանքով։