Նախապես չհայտարարված այցով երեկ Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Իրաքի զորքերին կլինի ինտենսիվ ու երկարատև, ինչը հնարավորություն կտա վերջիններին արդյունավետ դիմակայել իսլամիստ զինյալներին:
Ըստ Քերրիի՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին վերահաստատել է մինչև հուլիսի 1-ը նոր կառավարություն ձևավորելու իր հանձնառությունը:
Իրաքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր հանդիպում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները: