Մատչելիության հղումներ

Մագնուս Կարլսենին հաղթած հայ պատգամավորը դեռ երազի մեջ է


Մագնուս Կարլսենին հաղթած հայ պատգամավորը դեռ երազի մեջ է
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00
Հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը դեռևս երազի մեջ է:

Ախալքալակի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված պատգամավորը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին 3.5 րոպեում պարտության կմատնի:

«Դա ինձ համար անկանխատեսելի, անբացատրելի մի տեսիլք ոնց որ լինի, բայց եղավ այն ինչ, տեղի ունեցավ։ Հանդիպումը ավարտվեց իմ հաղթանակով»,- ասաց պատգամավորը։

Վարդապետյանն ասում է, որ 3.5 րոպեում այնպիսի քայլ է կատարել, որի արդյունքում Կարլսենը ստիպված էր լինելու կորցնել թագուհուն, սակայն նախընտրել է հանձնվել.- «Դա ինձ համար պատմական քայլ էր, G-4 քայլի արդյունքում Մագնուս Կարլսենը շնորհավորեց ինձ։ Բնականաբար, չեմպիոնի համար դա այնքան էլ հաճելի իրողություն չէր, բայց նա մեծահոգություն ունեցավ շնորհավորելու ինձ։ Բոլոր դեպքերում չեմ կարծում, որ ուրախ էր»։

Նշենք, որ Տաճատ Վարդապետյան-Մագնուս Կարլսեն խաղը տեղի է ունեցել երեկ Գաֆեսճյան կենտրոնում, որտեղ նորվեգացի շախմատիստը հանդիպել է Ազգային ժողովի շախմատասեր պատգամավորներին՝ հանրապետական Սամվել Ֆարմանյանին, Արայիկ Հովհաննիսյանին, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանին, և նրանց հետ առանձին-առանձին բլից խաղեր անցկացրել: Սակայն Կարլսենի ն պարտության մատնողը Տաճատ Վարդապետյանն էր, ով վերջին անգամ շախմատում հաղթել էր դպրոցական տարիներին՝ մասնակցելով Բոգդանովկայի շրջանային խաղերին:

«Դա ինձ համար վարդագույն երազ էր, իհարկե, հավանականությունից այնքան հեռու էր ոչ միայն ոչ ոքին, այլև մի փոքր երկար պայքարելը և ուշ պարտվելը արդեն նվաճում էր։ Դե պատկերացրեք այս պարագայում իմ ցնծության դոզան»,- ասաց Վարդապետյանը։

Հանրապետականները կարելի է ասել ցնծության մեջ են, նրանք իրենք էլ անակնկալի եկած չեն հասկանում, թե ինչպես է իրենց գործընկերոջը հաջողվել պարտության մատնել աշխարհի չեմպիոնին: Փայլուն հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն իսկ պարգևատրել է գործընկերոջը:

«ԱԺ նախագահը հրավիրել էր իր մոտ, նա պարգևատրեց ինձ, տուփը դեռ չեմ բացել, փոքրիկ հուշանվեր է»,- ասաց պատգամավորը։

Ցնծության մեջ են ոչ միայն հանրապետականները, այլև Ախալքալակի Փոքր Գոնդուրա գյուղի բնակիչները. ոգևորված իրենց համագյուղացու հաղթանակով՝ նրանք որոշել են հատուկ հուշարձան կանգնեցնել, որը կմարմնավորի այն պահը, երբ Մագնուս Կարլսենը հանձվում է Տաճատ Վարդապետյանին: Ի դեպ, հանրապետականները կատակում են, թե շախմատի աշխարհի չեմպիոնը ծանր է տարել պարտությունը և այժմ գտնվում է ընկճախտի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG