Մատչելիության հղումներ

Կոստա Ռիկան հաղթեց Իտալիային


Բրազիլիա - Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները տոնում են 3:1 հաշվով հաղթանակը Ուրուգվայի նկատմամբ, Ֆորտալեզա, 14-ը հունիսի, 2014թ.
Բրազիլիա - Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները տոնում են 3:1 հաշվով հաղթանակը Ուրուգվայի նկատմամբ, Ֆորտալեզա, 14-ը հունիսի, 2014թ.
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հերթական սենսացիան արձանագրվեց. Կոստա Ռիկայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային և խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ արդեն ապահովեց իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին։

Հանդիպման միակ գնդակը 44-րդ րոպեին խփեց Բրայան Ռյուիզը։

D խմբում միանձնյա առաջատարը երկրորդ տուրից հետո Կոստա Ռիկան է՝ 6 միավորով, որին 3-ական միավորով հաջորդում են Իտալիան և Ուրուգվայը, աղյուսակը եզրափակում է Անգլիան, որը երկու խաղերում պարտություն է կրել և միավոր չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG