Մատչելիության հղումներ

Թովուզի Ալիբեյլի գյուղի երեք բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա


Երեկ երեկոյան Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում վիրավորվել են երկու կին և մի երեխա, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ինչպես APA-ին հայտնել են Թովուզի շրջանային հիվանդանոցից, 45-ամյա Ինայաթ Ալիևան բեկորային վիրավորում է ստացել սեփական տան մուտքի մոտ, 72-ամյա Ղարագիզ Նաղիևան ոտքի միջանցիկ գնդակային վիրավորում է ստացել, հնգամյա Նուրջան Նաղիևան նույնպես ոտքի բեկորային վիրավորում է ստացել: Բոլոր երեքը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է որպես կայուն:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ սահմանամերձ գյուղում տեղի ունեցած այս միջադեպը հայկական կողմից գնդակոծության հետևանք է:

Հայկական կողմը, սակայն, հրադադարի խախտումների համար մշտապես մեղադրում է ադրբեջանական զինված ուժերին՝ ընդգծելով, որ պատասխան գործողությունների է դիմում դրանց լռեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG