Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է տույժի ենթարկվել


Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հնարավոր է երկրպագուների պատճառով հետաքննություն սկսի Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ H խմբի խաղերի ժամանակ Ռուսաստանի հավաքականի երկրպագուները մարզադաշտ են եկել կելտական խաչեր կրող պաստառներով։ Այդ նշանը հիմնականում կրում են նեոնացիստական հայացքներ ունեցողները։

Եթե մեղադրանքը հաստատվի, Ռուսաստանը լուրջ տույժերի կենթարկվի։ Ռուս երկրպագուները առաջին անգամը չէ, որ նման վարքագիծ են դրսևորում: 2012-ի հունիսին Եվրո 2016-ի նախընտրական խաղերի ժամանակ ռուս երկրպագուները, որպես Չեխիայի հավաքականի դեմ բողոքի ակցիա, գետնին ճայթուկ էին նետել ու տրիբունաներից վիրավորական պաստառներ կախել։

Այդ ժամանակ, հավաքականը տուգանվեց 120 հազար եվրոյով, և պայմանական 6 միավոր հանվեց նրանց հավաքած միավորներից, որը ուժի մեջ է մինչև Եվրո 2016-ի նախընտրական խաղերի ավարտը։ Իսկ սա նշանակում է, որ հաջորդ պատժի դեպքում նրանց միավորներն իսկապես կնվազեցվեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG