Մատչելիության հղումներ

Երևանում քիչ չեն վտանգավոր հատվածներում գործող բենզալցակայանները


Բենզալցակայանների մի մասը դեռ շարունակում է գործել վտանգավոր հատվածներում
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00
Չնայած Կառավարության հաստատած կանոնակարգը պահանջում է, որ բենզալցակայանները բնակելի շենքերից հեռու լինեն 25-50 մետր, այդուամենայնիվ սեփականատերերը, ելնելով իրենց շահերից, կայանները կառուցել են մարդաշատ վայրերում:

Բենզալցակայանների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգ գոյություն չունի: Արդյունքում, եթե անգամ պարզվում է, որ բենզալցակայանը կառուցվել է հաստատված նորմերի խախտմամբ ու սպառնում է անվտանգությանը, պետական կառույցները կարող են միայն տուգանել․ ապամոնտաժելու իրավասություն այս պահին որևէ մեկը չունի:

«Ազատության» հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ 2003 թվականից առ այսօր իրենք որևէ բենզալցակայանի շինարարության թույլտվություն չեն տրամադրել: Այստեղ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի մոտ հարց է առաջանում․ - «Էդ դեպքում ինչպե՞ս են կառուցվել այդ բենզալցակայանները, եթե շինթույլտվություն չեն տվել: Այն բենզալցակայանները, որոնց թույլտվություն ենք տվել մենք, բոլորը համապատասխանում են նորմերին: Որոնք չեն համապատասխանում նորմերին, կառուցվել են մինչև մեր կենտրոնի ստեղծումը»:

Մինչ Քաղաքապետարանն ու Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը նշում են, որ իրենց տեղեկությամբ գործող բոլոր բենզալցակայանները գործում են առանց նորմերի խախտումների, անզեն աչքով անգամ տեսանելի է, թե ինչ վտանգավոր վայրերում է այսօր գործում կայանների մեծ մասը:

Բենզալցակայաններին մոտ գտնվող շենքերի բնակիչներն անհանգստացած են, որ դժբախտ պատահարի, ասենք, պայթյունի դեպքում իրենց շենքերն ամբողջությամբ կրակի բաժին կդառնան:

Չձայնագրվելու պայմանով բնակելի շենքին շատ մոտ գտնվող բենզալցակայաններից մեկի տնօրենն ասաց, որ նորմերն իրենք չեն խախտել․ - «Թող այս նորակառույցների տերերը մտածեն, որ բերել մեր քթի տակ շենք են կառուցել: Իրենցից առաջ մեր բենզալցակայանն ուներ թույլտվություն ու գործում էր` պահպանելով բոլոր նորմերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG