Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ Ստեփանակերտում


Երեկ ցերեկը հրդեհ է բռնկվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի առաջին հարկի լսարաններից մեկում:

Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով արգելափակվել էին ելքերն ու լուսամուտների մի մասը, իսկ այդ ընթացքում շենքում գտնվել է 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից:

Դեպքի վայր է մեկնել յոթ հրշեջ մեքենա, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման երկու փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ։ Երկու ժամ անց հրդեհը մարվել է:

Հրդեհի բռնկման պատճառն ու հասցրած վնասները դեռ ճշտվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG