Մատչելիության հղումներ

Բարոզոն այցելում է Վրաստան՝ «ԵՄ աջակցությունն ընդգծելու» համար


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ծրագրում է հունիսի 12-ին առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, որտեղ հանդիպումենր կունենա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Բարոզոն Վրաստան կայցելի տարածաշրջանային քառօրյա այցը շրջանակներում: Նա այցը սկսել է հունիսի 11-ին Մոլդովայից և կավարտի Ադրբեջանում:

Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Մոլդովա և Վրաստան այցելությունները «կընդգծեն» այս երկրներին ցուցաբերվող «ԵՄ-ի աջակցությունը» հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայամնագրի ստորագրմանն ընդառաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG