Մատչելիության հղումներ

Շանթի Հարությունյանի գործ․ դատարանի բակում կրակոցներ են հնչել


Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ են հնչել:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ դատարանի բակում հավաքված քաղաքացիներից մեկը նախ հայտարարել է, որ ամեն կերպ խանգարելու է դատավարությունը, այնուհետև, բարձրանալով մի մեքենայի վրա, սկսել է ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:

Իրավապահները ուժ են գործադրել և մեկուսացրել են նրան: Նախնական տեղեկությունների համաձայն, քաղաքացին ռետինե գնդակներով է կրակել:

Նախքան միջադեպը՝ իրավապահները Շանթ Հարությունյանի հարազատներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, պատճառաբանելով, թե դահլիճում տեղ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG