Մատչելիության հղումներ

Քառյակը վաղը կհրապարակի իր 12 պահանջները


Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի քառյակը վաղը կհրապարակի իշխանություններին ուղղված իր 12 պահանջները: Այս մասին այսօր քառյակի նիստից հետո տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Դեռ չգաղտնազերծելով այս 12 կետերը, Հակոբյանը նշեց, որ դրանք մի փոքր սրբագրվել են և ավելացվել է Լեռնային Ղարաբաղին վերաբերող պահանջ:

Հիշեցնենք՝ քառյակը հունիսի 2-ին տեղի ունեցած դռնփակ քննարկումից հետո հայտարարել էր, որ որոշել է 12 առաջնահերթ պահանջներ ներկայացնել իշխանություններին և դրանք իրագործելու համար ժամանակ տալ մինչև աշուն։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG