Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը քաղաքական խորհրդակցություններ է սկսում ընտրական բարեփոխումների շուրջ


ՕԵԿ-ի ղեկավար անդամները նախընտրական քարոզարշավի ժամանակ, արխիվ
ՕԵԿ-ի ղեկավար անդամները նախընտրական քարոզարշավի ժամանակ, արխիվ
«Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը։

«ՕԵԿ-ը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG