Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի Հայաստանի նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG