Մատչելիության հղումներ

Կիևը պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել Ուկրաինայի արևելքում


Ուկրաինա - Ռուսամետ զինյալը Դոնեցկի մերձակայքում գտնվող Պեսկի գյուղի անցակետում, 3-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինա - Ռուսամետ զինյալը Դոնեցկի մերձակայքում գտնվող Պեսկի գյուղի անցակետում, 3-ը հունիսի, 2014թ․
Ուկրաինայի զինված ուժերը զեկուցել են երկրի նախագահի պաշտոնակատարին Դոնեցկի շրջանի հյուսիսի մաքրազերծման և հայտնել Ռուսաստանի հետ սահմանի փակման մասին։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիին անհապաղ ուսումնասիրել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական դրություն մտցնելու հարցը։

Հանձնարարականում նշվում է, որ ռազմական դրության հաստատումը անհրաժեշտ է՝ կանխելու համար ռազմական հետագա գործողությունները, թույլ չտալու խաղաղ բնակչության և զինվորականների զանգվածային ոչնչացումը, ապահովելու իրավիճակի կայունություն և վերականգնելու բնական կյանքը Ուկրաինայի արևելյան շրջաններում։

Լուգանսկում զինյալները վերահսկողություն են սահմանել շրջանի ռազմական մասի նկատմամբ։ Ուկրաինացի զինվորականները հանձնվել են, զինյալները ազատ են արձակել նրանց։ Ուկրաինայի ազգային գվարդիայի մամլո ծառայության հաղորդմամբ՝ կան զոհեր, վիրավորների թիվը հասնում է տասի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG