Մատչելիության հղումներ

Թեհրանում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել


Առնվազն 4 մարդ զոհվել, 30-ը՝ վիրավորվել են Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ ժամում 110 կիլոմետր արագությամբ ավազամրրիկի հետևանքով:

Քաղաքի տարբեր շրջաններում ժամանակավորապես անջատվել է էլեկտրամատակարարումը, տապալվել են ծառեր:

Իշխանությունները հորդորել են տարեցներին, երեխաներին ու սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին դուրս չգալ փողոց:

Հաղորդվում է, որ ուժեղ քամիներ են մոլեգնում նաև Իրանի կենտրոնական հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG