Մատչելիության հղումներ

Սնոուդենը ապաստան է հայցում Բրազիլիայից


ԱՄՆ-ի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող և Ռուսաստանում ժամանակավոր ապաստան գտած Էդուարդ Սնոուդենը, արխիվ
ԱՄՆ-ի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող և Ռուսաստանում ժամանակավոր ապաստան գտած Էդուարդ Սնոուդենը, արխիվ
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ԱՄՆ-ի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող և Ռուսաստանում ժամանակավոր ապաստան գտած Էդուարդ Սնոուդենը Բրազիլական «Գլոբո» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ապաստան է խնդրել Բրազիլիայից:

Ռուսաստանում Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը լրանում է օգոստոսին: Նա ասել է, որ ապաստան է խնդրել մի շարք երկրներից, այդ թվում՝ Բրազիլիայից:

«Ես հաճույքով կապրեի Բրազիլիայում», - ասել է Սնուդենը:

Բրազիլիայի արտգործնախարարությունը, սակայն, տեղեկացրել է, որ Սնոուդենին ապաստան տրամադրելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել:

Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակիցը հրապարակել էր տեղեկություններ, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել և գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների և մի շարք՝ այդ թվում դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։

Երբ անցած տարի Սնոուդենի բացահայտումների շնորհիվ հայտնի դարձավ, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Բրազիլիայի քաղաքական գործիչներին, այդ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը չեղյալ հայտարարեց իր պետական այցը Վաշինգտոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG