Մատչելիության հղումներ

Հայաստանի բարձրաստիճան դիվանագետների խորհրդակցություն Երևանում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Երկուշաբթի օրը Երևանում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության մեկնարկը տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելությունը Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց կընդունի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG