Մատչելիության հղումներ

Հաղթանակ, չորս գոլ նոր մարզչի գլխավորությամբ առաջին խաղում


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարզումների ժամանակ, Երևան, մայիս, 2014թ.
Երեքշաբթի երեկոյան Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ընկերական հանդիպմանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4:3 հաղթանակ տարավ Արաբական Միացյալ Էմիրությունների թիմի նկատմամբ։

Հայաստանի թիմից գոլերի հեղինակներ դարձան Լևոն Հայրապետյանը՝ 37-րդ, Հենրիխ Մխիթարյանը՝ 42-րդ և 67-րդ, Ռումյան Հովսեփյանը՝ 71-րդ րոպեներին։ Մինչև Մխիթարյանը երկրորդ գոլը ԱՄԷ-ի ֆուտբոլիստները երկու անգամ հավասարեցրել էին խաղի հաշիվը:

Սա Հայաստանի հավաքականի առաջին խաղն էր շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG