Մատչելիության հղումներ

Ուկրաինային գազի մատակարարման վերսկսումը «հնարավոր է հունիսի 1-ից»


Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգեր, արխիվ
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգեր, արխիվ
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից Ուկրաինային բնական գազի մատակարարման վերսկսումը հունիսի 1-ից: Էթինգերն այդ մասին ասել է երեկ Բեռլինում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և նրա ուկրաինացի պաշտոնակից Յուրի Պրոդանի հետ հանդիպումից հետո՝ հավելելով, որ գազի հարցում համաձայնության հասնելու լավ հնարավորություն է եղել:

Ըստ եվրահանձնակատարի՝ մինչև մայիսի 29-ը Ուկրաինան կվճարի իր պարտքից 2 միլիարդ դոլար, ևս 500 միլիոն դոլար պարտքը Կիևը կվճարի մինչև հունիսի 7-ը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել գազի գնի շուրջ, եթե մինչև մայիսի 31-ը Ուկրաինան վճարած լինի 2.5 միլիարդ դոլարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG