Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ալիսիա Կիրակոսյանի մահվան առիթով


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին: Թեև Ալիսիան ծնվել և ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային և փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ միայն Հայաստանի բեմահարթակներից, այլև պարզ ու հասարակ մարդկանց շուրթերից: Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG