Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներն ազատ են արձակվել


Ուկրաինա – LifeNews-ի ազատ արձակված լրագրողներ Օլեգ Սիդյակինը և Մարատ Սայչենկոն Գրոզնի օդանավակայանում, 25-ը մայիսի, 2014թ․
Ուկրաինա – LifeNews-ի ազատ արձակված լրագրողներ Օլեգ Սիդյակինը և Մարատ Սայչենկոն Գրոզնի օդանավակայանում, 25-ը մայիսի, 2014թ․
Մայիսի 18-ին Կրամատորսկի մոտակայքում ուկրաինացի իրավապահների կողմից ձերբակալված երկու ռուսաստանցի լրագրողներ` LifeNews կայքին թղթակցող Օլեգ Սիդյակինը և Մարատ Սայչենկոն, այսօր առավոտյան ազատ են արձակվել։

Լրագրողներն Ուկրաինայից մեկնել են Չեչնիա, որտեղ նրանց ընդունել է նախագահ Ռամզան Կադիրովը։ Նրանք հերքում են ուկրաինացի իրավապահների պնդումն այն մասին, որ իրենց հետ Ուկրաինա են փոխադրել հակաօդային հրթիռներ ռուս անջատականների համար։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Սլավյանսկի մոտակայքում, որտեղ մարտերի մեջ են ներքաշված ուկրաինացի զինվորականները և ռուս անջատական զինյալները, երեկ հրետակոծվող գոտում են հայտնվել և սպանվել են իտալացի ֆոտոլրագրող Անդրեա Ռոչելլին և նրան ուղեկցող ռուս թարգմանիչ Անդրեյ Միրոնովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG