Մատչելիության հղումներ

Ուկրաինայում «լռության օր է»


Կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ այսօր Ուկրաինայում «լռության օր է»: Երկրի նախագահի պաշտոնին հավակնում էին 21 թեկնածուներ, սակայն նրանցից չորսը դուրս են եկել ընտրապայքարից, ուստի քվեաթերթիկներում կլինի 17 անուն:

Հիմնական պայքարն ընթանում է մեծահարուստ գործարար Պյոտր Պորոշենկոյի և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի միջև: Երրորդ վարկանիշն ունեցող թեկնածուն` Սերգեյ Տիգիպկոն համարվում է «ռուսամետ» թեկնածու:

Նախագահական ընտրություններն կանցնեն Դոնեցկի և Լուգանկսի մարզերում չթուլացող լարվածության պայմաններում. այստեղ շարունակվում է անջատականների եւ կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը:

Նախօերին Կիև են ժամանել Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ներկայացնող միջազգային դիտորդները, որոնք հետևելու են քվեարկության ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG