Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային գործարար համաժողովի ժամանակ, որը բոյկոտել են արևմտյան տասնյակ ընկերություններ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և ուկրաինական ճգնաժամի պատճառով:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ համաժողովի ժամանակ Պուտինը ներկայացնելու է իր տեսլականը գլոբալ տնտեսական խնդիրների և այն հարցի շուրջ, թե ինչպես է Մոսկվան ծրագրում բարելավել տնտեսությունը ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: