Մատչելիության հղումներ

Արդի հայ կերպարվեստն ու կինոն հաջողությամբ ներկայացվել են Գերմանիայում


Մինաս Ավետիսյանն իր արվեստանոցում:
Մինաս Ավետիսյանն իր արվեստանոցում:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ քաղաքի ժամանակակից արվեստի թանգարաններից մեկում մոտ չորս ամիս ներկայացված է եղել «Մինաս և Նարեկ Ավետիսյաններ. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել` ուղեկցվելով բազմաթիվ քննարկումներով ու հանդիպումներով:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Հայաստանի և Գերմանիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի փակման օրերին Հալլե քաղաքում ցուցադրվել են Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» և «Արարատից Սիոն» հանրահայտ վավերագրական ֆիլմերը:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Էդգար Բաղդասարյանը փոխանցեց, որ թե’ ցուցահանդեսը և թե’ ֆիլմերի ցուցադրությունը առավել մեծ ուշադրության են արժանացել հենց գերմանացիների կողմից:

Նարեկ Ավետիսյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է եղել Մինասի 19 աշխատանքներ և իր հեղինակած 9 մեծածավալ կտավներ:

«Կարծում եմ, հատկապես Մինաս Ավետիսյանը գերմանական հասարակության համար բացահայտում էր, որովհետև նրա միջոցով նրանք կարողացան պատկերացում կազմել Խորհրդային Միության ժամանակաշրջանում գործող հայկական արվեստի և իր նորարար, ըմբոստ ոգու մասին: Իմ աշխատանքների շնորհիվ տեսան կապը սերունդների միջև, ինչպես է ժամանակակից արվեստը սնուցվում դեռևս 60-70-ական թվականների հայկական նկարչությունից», - ասաց Նարեկ Ավետիսյանը:

Նա չբացառեց, որ Գերմանիայում ներկայացված ցուցահանդեսը առաջիկայում ներկայացվի Հայաստանում, և փոխանցեց, որ այն արդեն իսկ հրավերներ ունի այլ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG