Մատչելիության հղումներ

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում վեց մեդալ նվաճեցին


Սամբոյի մրցումներ, արխիվ
Սամբոյի մրցումներ, արխիվ
Մայիսի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված սամբոյի Եվրոպայի 2014 թվականի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճել են վեց մեդալ, այդ թվում՝ մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ Հին աշխարհամասի չեմպիոն է դարձել Տիգրան Կարապետյանը, արծաթե մեդալների են արժանացել Մխիթար Մխիթարյանը և Վաչիկ Վարդանյանը, բրոնզե մեդալների՝ Վահան Նիկոլայանը, Էդիկ Պետրոսյանը և Աշոտ Դանիելյանը:

Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG