Մատչելիության հղումներ

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է


Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի ավելի քան 100 երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին:

Հոմոֆոբիան վախն է, հակակրանքը կամ ատելությունը նույնասեռականության, ինչպես նաև նույնասեռական ընկալվող կամ նույնասեռական մարդկանց նկատմամբ։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Նամակին կից ներկայացվել է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի մասին կազմակերպության տարեկան հաշվետվությունը:

«Հայաստանում 2003 թվականին նույնասեռականությունն ապաքրեականացվել է: Բայց այդ փաստը դեռևս բավական չէր մարդկանց վերաբերմունքը փոխելու համար, և ԼԳԲՏ անձինք դեռևս խոցելի են, չհասկացված, ոչ բավականաչափ տեսանելի»,- հայտարարում է հկ-ն և հիշեցնում, որ Հայատանը մի շարք միջազգային փաստաթղթեր է ստորագրել, որոնցով դատապարտում է խտրական վերաբերմունքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ` ելնելով սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG