ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ մայիսի 9-ին Գյումրիի գլխավոր հրապարակում մեծ զորահանդես կանցկացվի ռուսական ռազմաբազայի զինվորականների ու զինտեխնիկայի մասնակցությամբ։
Արդեն 3-րդ օրն է ինչ Վարդանանց հրապարակում շքերթի փորձեր են անցկացվում:
Հայաստանի երկրորդ քաղաքում հաղթական շքերթին ընդամենը մեկ հայկական շարասյուն կմասնակցի: Ընդ որում, շքերթի փորձերը անցկացվում են ոչ թե հայերի, այլ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմի ներկայությամբ ու վերահսկողությամբ:
«Այս ռազմակայանի գոյության առաջին իսկ օրից երբևէ զինվորական շքերթ չի եղել, առավել ևս՝ զինտեխնիկայի օգտագործմամբ: Այս տարի միասնական զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Գրիգորյանի հրամանատարությամբ այդ գաղափարն առաջ տարանք, բանակցեցինք մարզպետի հետ, քաղաքային իշխանությունների հետ, ստացանք հավանություն, համաձայնեցրինք բոլոր հարցերը և որոշեցինք շքերթ անցկացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց բազայի հրամանատարի տեղակալ Պավել Օլեգսյուկը՝ հավելելով, թե այսուհետև պատրաստվում են ամեն տարի այստեղ շքերթ անցկացնել:
Ի դեպ՝ շքերթի ատրիբուտներից մեկն էլ խորհրդային խորհրդանիշ հիշեցնող մուրճ ու մանգաղով դրոշն էր:
Ռուսական հերթական միջոցառման պատվին Գյումրիում տարիներ շարունակ քանդված մի քանի փողոց կբարեկարգվի՝ ինչպես դա եղավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ:
«Երթուղիները, որոնցով անցնելու է զորքը, մենք հիմնականում ավարտեցինք փոսալցումները, բարեկարգման աշխատանքը.», - մեզ հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:
Վարդանանց հրապարակն էլ կրկին Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով է զարդարված: